Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
  Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
14:18     22 08 2025    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ուղերձում ասվում է.

«Հարգելի Մեհրիբան Արիֆովնա,

Խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ։

Խնդրում եմ փոխանցել իմ ողջույնը Իլհամ Հեյդարովիչին և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան  


Լրահոս