Միրզիյոևը նամակ է հղել Ադրբեջանի նախագահին
 Միրզիյոևը նամակ է հղել Ադրբեջանի նախագահին
10:17     21 08 2025    
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Նամակում Շավքաթ Միրզիյոևը նշել է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի կարևորությունը։

«Ես այս իրադարձությունը համարում եմ Ձեր երկարամյա համառ ջանքերի, վճռական քաղաքական կամքի, համարձակ և արդար նախաձեռնությունների արդյունք՝ վերականգնելու Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ապահովելու Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղություն և զարգացում։ Վերջին տարիներին Ձեր ղեկավարությամբ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ ձեռք բերված նշանակալի առաջընթացը արժանի է հատուկ ճանաչման։

Մենք անսահման հպարտ ենք, որ եղբայրական ադրբեջանական ժողովուրդը կարողացավ նման մեծ հաջողությունների հասնել նույնիսկ լուրջ փորձությունների և արագ փոփոխությունների ժամանակաշրջանում», - ասվում է նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուզբեկստան   Ադրբեջան