Փեզեշքիան. Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը
  Փեզեշքիան.  Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը
16:21     19 08 2025    
Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն և աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին Երևանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Ինչպես նշել է Իրանի նախագահը, արտատարածաշրջանային ուժերի ցանկացած միջամտություն անընդունելի է Թեհրանի համար, քանի որ դա միայն կբարդացնի իրավիճակը։

«Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն կարող է աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ դառնալ։ Այս առումով Կովկասում խաղաղությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի», - ընդգծել է Իրանի նախագահը։

Նրա խոսքով՝ Իրանը և Հայաստանը վճռական են գործընկերության մակարդակը բարձրացնել ռազմավարականի, կողմերը մտադիր են ակտիվացնել փոխայցելությունները։ Այս համատեքստում նա Փաշինյանին հրավիրել է Իրան։
Zinvor.info

Հեշթեգներ. Փեզեշքիան   Իրան   Ադրբեջան   Հայաստան