ԵՄ Խորհրդի նախագահը զանգահարել է Իլհամ Ալիևին
  ԵՄ Խորհրդի նախագահը զանգահարել է Իլհամ Ալիևին
14:07     14 08 2025    
Օգոստոսի 14-ին Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Անտոնիո Կոստան շնորհավորել է Իլհամ Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրման, որին ներկա է եղել ԱՄՆ նախագահը, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային միջանցքի հետ կապված ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ։ Անտոնիո Կոստան ընդգծել է այս արդյունքների կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովման առումով։ Նա հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացին։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան