Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանում Պակիստանի դեսպանատան աշխատակիցներ, երկրի հասարակայնության ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Միջոցառումը սկսվել է Պակիստանի ազգային դրոշի բարձրացմամբ։ Այնուհետև միջոցառման մասնակիցներին ընթերցվել են Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի և վարչապետ Շահբազ Շարիֆի ուղերձները, որոնցում ընդգծվել է Անկախության օրվա կարևորությունը պակիստանցի ժողովրդի համար։
Ադրբեջանում Պակիստանի դեսպան Քասիմ Մոհիուդդինը իր ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։ Նա նաև նշել է Պակիստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների կարևորությունը։