Թեմի Բրյուս. Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված հռչակագիրը շատ կարևոր է Թրամփի համար
  Թեմի Բրյուս.  Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված հռչակագիրը շատ կարևոր է Թրամփի համար
15:12     13 08 2025    
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը շեշտել է, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված հռչակագիրը շատ կարևոր է Ամերիկայի նախագահի համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նա այս մասին ասել է՝ ի պատասխան հարցին, թե ինչ գործողություններ կձեռնարկի Վաշինգտոնը, եթե այլ երկրներ փորձեն փակել «Թրամփի երթուղին» (Զանգեզուրի միջանցքը - խմբ.):

«Ես չեմ պատրաստվում ենթադրություններ անել այն մասին, թե ինչ կարող ենք կամ չենք կարող անել որոշակի գործողությունների հետ կապված։ Ամբողջ աշխարհը գիտի, որ նախագահ [Դոնալդ] Թրամփին պետք է լուրջ ընդունել։ Այս համաձայնագիրը (խաղաղության հռչակագիրը - խմբ.) կարևոր է նրա համար», - հայտարարել է Բրյուսը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս