Պետդեպարտամենտ. Բաքվի և Երևանի միջև խաղաղության հռչակագիրը ցույց է տալիս, որ Թրամփը խաղաղության նախագահ է
  Պետդեպարտամենտ.  Բաքվի և Երևանի միջև խաղաղության հռչակագիրը ցույց է տալիս, որ Թրամփը խաղաղության նախագահ է
14:06     13 08 2025    
Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնագրերը կբացեն Հարավային Կովկասի զգալի ներուժը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը հերթական ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով, սա նաև նոր հնարավորություններ կբացի ամերիկացիների և ամերիկյան ընկերությունների համար։

«Երկու երկրների առաջնորդները (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը - խմբ.) ստորագրել են երկկողմ տնտեսական համաձայնագրեր Միացյալ Նահանգների հետ, որոնք զգալի ներուժ են բացում Հարավային Կովկասում առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև նոր հնարավորություններ ամերիկացիների և ամերիկյան ընկերությունների համար», - ասել է Թեմի Բրյուսը։

Նա նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հռչակագիրը ցույց տվեց, որ Թրամփը խաղաղության նախագահ է։
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպարտամենտ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս