ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ
 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ
12:18     13 08 2025    
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության հարցերով օգնական Բորիս Ռուգեն հանդիպել է Դաշինքում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Ռուգեն այս մասին գրել է X սոցիալական ցանցում։

Նշվել է, որ կողմերը քննարկել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։

«ՆԱՏՕ-ի անունից շնորհավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին ԱՄՆ կառավարության կողմից Վաշինգտոնում կազմակերպված պատմական հանդիպման կապակցությամբ։

ՆԱՏՕ-ն ողջունում է այս առաջընթացը և կշարունակի սերտորեն համագործակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ մեր գործընկերությունը զարգացնելու և տարածաշրջանային անվտանգությունը առաջ մղելու համար», - գրել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան  


Լրահոս