Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, տեսանյութում ներկայացված են առաջնորդների ելույթներից հատվածներ։
«Ինձ համար մեծ պատիվ է բոլորին ողջունել Սպիտակ տանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս իսկապես պատմական խաղաղության գագաթնաժողովին», - ասել է Թրամփը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին կարգավորման գործում ունեցած ներդրման համար՝ նշելով, որ նախագահ Թրամփը խաղաղություն է բերում Կովկասին։
«Մենք շնորհակալ ենք դրա համար։ Մենք կփակենք առճակատման, դիմակայության և արյունահեղության էջը», - ասել է նա։
«Այսօրվա մեծ նվաճումը Ձեր համաշխարհային առաջնորդության և համաշխարհային ասպարեզում պետական գործչի և խաղաղարարի Ձեր ժառանգության ևս մեկ ապացույց է», - ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։