Էրդողան. Ղարաբաղի ազատագրումուց հետո տարածաշրջանում նոր փուլ է սկսվել
  Էրդողան.  Ղարաբաղի ազատագրումուց հետո տարածաշրջանում նոր փուլ է սկսվել
08:26     12 08 2025    
ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնագիրը պատմական քայլ էր Հարավային Կովկասում մշտական կայունության հասնելու ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո։

«Շաբաթ օրը ես զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 30-ամյա օկուպացիայից Ղարաբաղի ազատագրումից հետո տարածաշրջանում նոր փուլ է սկսվել։ Ուրախալի է, որ Ադրբեջանի նկատմամբ սահմանված սահմանափակումներն արդեն վերացվել են։ Ես իմ գոհունակությունը հայտնեցի դրա վերաբերյալ հեռախոսազրույցի ժամանակ։ Այսօր նույն թեման քննարկել եմ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տրանսպորտային և հաղորդակցական գծերի, սահմանների բացումը և առևտրի զարգացումը օգուտ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին», - ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ղարաբաղ  


Լրահոս