Ալիևը հաստատել է «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները
 Ալիևը հաստատել է «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները
18:12     11 08 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով պետության ղեկավարի կայքին, փոփոխությունների համաձայն՝ տարածքային պաշտպանությունը իրենից ներկայացնում է երկրի տարածքը, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը պահպանելու և պաշտպանելու համար նախատեսված համազգային ռազմական և հատուկ միջոցառումների ամբողջություն։ Տարածքային պաշտպանությունն ապահովում են Զինված ուժերը՝ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց հետ համագործակցությամբ։

Նշենք, որ փոփոխություններից առաջ «տարածքային պաշտպանություն» հասկացության տակ ենթադրվում էր պետական սահմանը, ծովափերը, կղզիները, կարևոր օբյեկտները և հաղորդակցությունները թշնամու ագրեսիայից պաշտպանելու միջոցառումներ, թշնամու դեսանտային և դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարի միջոցառումներ, ռազմական դրություն ապահովելու միջոցառումներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս