#Azerbaijan և #IlhamAliyev հեշթեգերը դարձել են սոցիալական ցանցերի թրենդ
 #Azerbaijan և #IlhamAliyev հեշթեգերը դարձել են սոցիալական ցանցերի թրենդ
14:12     11 08 2025    
Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ X սոցիալական ցանցում բազմաթիվ գրառումներ են արվել «Azerbaijan» և «Ilham Aliyev» հեշթեգերով։

Zinvor.info-յի հաղորդմամբ՝ երկու հեշթեգերն էլ ներառվել են մի շարք երկրների թրենդների ցանկում։

Բացի այդ, #Azerbaijan հեշթեգով գրառումները համաշխարհային մասշտաբով սոցիալական ցանցերում զբաղեցրել են երկրորդ տեղը նորությունների կատեգորիայում։

Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։
Zinvor.info

Հեշթեգներ. Azerbaijan   IlhamAliyev   Ադրբեջան  


Լրահոս