Մեհրիբան Ալիևա. Շնորհավորում եմ մեր ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ
  Մեհրիբան Ալիևա. Շնորհավորում եմ մեր ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ
12:24     09 08 2025    
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում մեկնաբանել է Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, գրառման մեջ նշում է.

«Այսօր Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին համատեղ հռչակագիր և, նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը՝ կարևոր քայլ կատարեցին վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Շնորհավորում եմ մեր ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Թող միշտ խաղաղություն լինի։ Թող Ալլահը հանգստություն պարգևի մեր հերոս որդիների հոգիներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր հողերը օկուպացիայից ազատագրելու համար։ Թող Ամենակարողը պաշտպանի մեր հայրենի Ադրբեջանը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա  


Լրահոս