Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Իլհամ Ալիևի ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին
  Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Իլհամ Ալիևի ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին
12:20     09 08 2025    
Օգոստոսի 7-8-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԱՄՆ կատարած այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները ստորագրել են միջկառավարական հուշագիր՝ «Ադրբեջանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության խարտիան պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու մասին»։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, փաստաթղթի համաձայն՝ առաջիկա 6 ամիսների ընթացքում կստեղծվի ռազմավարական գործընկերության խարտիա մշակելու ռազմավարական աշխատանքային խումբ, որը կնպաստի Ադրբեջանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Ռազմավարական աշխատանքային խմբի շրջանակներում նախատեսվում է առաջնահերթություն տալ այնպիսի ոլորտների, ինչպիսիք են տարածաշրջանային հաղորդակցությունները, ներառյալ էներգետիկան, առևտուրը և տարանցումը, տնտեսական ներդրումները, ներառյալ արհեստական բանականությունը և թվային ենթակառուցվածքները, ինչպես նաև պաշտպանությունը, անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը։ Սա հատկապես կարևոր է երկկողմ գործնական համագործակցության համար ինստիտուցիոնալ հիմք ստեղծելու առումով», - ընդգծել են արտգործնախարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   ԱՄՆ  


Լրահոս