Թրամփը՝ Ալիևին. Դուք մեծ առաջնորդ եք
|
|
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեցին Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ խարտիա պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ։
|
Այնուհետև պետությունների ղեկավարները զրուցեցին։
Նախագահ Իլհամ Ալիևն ասաց. Վերջ 33 տարի տևած պատժամիջոցներին։ Սա հնարավոր դարձավ նախագահ Թրամփի շնորհիվ։
Նախագահ Դոնալդ Թրամփն ասաց. Դուք մեծ ազգ ունեք։ Մինչև մեր անձնական հանդիպումը Դուք հրաշալի խոսքեր ասացիք իմ մասին։ Նույնիսկ նախքան ընտրություններում հաղթելը։
Նախագահ Իլհամ Ալիև. այո, նախքան Ձեր հաղթանակը։ Դրանք իմ անկեղծ խոսքերն էին։ Ձեր նախագահության առաջին ժամկետում արած ամեն ինչի համար Դուք արժանի եք ադրբեջանական ժողովրդի և միջազգային հանրության համակրանքին։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում դուք խաղաղություն եք բերել Ասիա, Աֆրիկա և վերջապես՝ Հարավային Կովկաս։ Դա անհավանական է։
Նախագահ Դոնալդ Թրամփ. Պակիստանի և Հնդկաստանի միջև դիմակայությունը։ Դա լուրջ խնդիր էր, քանի որ երկու երկրներն էլ ունեն միջուկային զենք։
Նախագահ Իլհամ Ալիև. Կամբոջա և Թաիլանդ։
Նախագահ Դոնալդ Թրամփ. այո, մենք մեծ բաներ ենք արել։ Դուք էլ նույնը կանեիք։ Ձեր հակամարտությունը նույնպես լուրջ խնդիր է։ Որքա՞ն ժամանակ է այն տևել՝ 33 տարի, 35 տարի։
Նախագահ Իլհամ Ալիև. այո, հակամարտությունը սկսվել է 1988 թվականին։ Սակայն ռազմական դիմակայության ակտիվ փուլը սկսվել է 1991-1992 թվականներին։
Նախագահ Դոնալդ Թրամփ. բայց հակամարտությունը չէր լուծվում։
Նախագահ Իլհամ Ալիև. ոչ։ Պատերազմը դադարեցվել է 1994 թվականին, և սկսվել է անվերջ, անիմաստ բանակցությունների մի շրջան։
Նախագահ Դոնալդ Թրամփ. սա շատ լուրջ խնդիր է։
Նախագահ Իլհամ Ալիև. իհարկե, դուք հրաշք եք գործել։
Նախագահ Դոնալդ Թրամփ. բայց մամուլը երբեք չի ուզում դա լսել։
Նախագահ Իլհամ Ալիև. ադրբեջանական մամուլը դա կլուսաբանի։
Նախագահ Դոնալդ Թրամփ. Դուք մեծ առաջնորդ եք։
Նախագահ Իլհամ Ալիև. մեծ առաջնորդը նստած է իմ կողքին։
Նախագահ Դոնալդ Թրամփ. ես նվեր ունեմ Ձեզ համար։ Թույլ տվեք հանձնել։ Կարծում եմ՝ Ձեզ դուր կգա։
Նախագահ Իլհամ Ալիև. ես ինը թոռ ունեմ։ Եթե թույլ տաք, բոլորը կվերցնեմ։
Նախագահ Դոնալդ Թրամփ. Դուք ինը թոռ ունե՞ք։ Տվեք ինձ էլի մետաղադրամներ։ Դուք հիանալի բանակցող եք։ Այս մետաղադրամները բոլորին են դուր գալիս։ Սա աշխարհի լավագույն մետաղադրամն է։ Հնարավոր է՝ աշխարհի ամենաթանկ մետաղադրամը։ Թող պատվիրակության անդամները գան և լուսանկարեն Ձեզ:
Այնուհետև նախագահ Դոնալդ Թրամփը նախագահ Իլհամ Ալիևին հանձնեց Սպիտակ տան խորհրդանշական բանալիները։ Նա ասաց. «Ես ևս մեկ նվեր ունեմ Ձեզ համար։ Սրանք Սպիտակ տան խորհրդանշական բանալիներն են։ Ես դրանք նվիրում եմ հազվադեպ դեպքերում»։
Հեշթեգներ.
Թրամփ
Ալիև