Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող SOCAR-ի նավթամբարին, կան վիրավորներ
 Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող SOCAR-ի նավթամբարին,  կան վիրավորներ
08:53     09 08 2025    
2025 թվականի օգոստոսի 8-ի գիշերը Ռուսաստանը 5 Shahed անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR նավթային ընկերության նավթամբարի վրա, որը հրդեհ է առաջացրել և վնասել է դիզելային վառելիքի խողովակաշարը։

Օգոստոսի 8-ին Ռուսաստանը 5 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR նավթային ընկերության նավթամբարի վրա: Հարվածը հրդեհ է առաջացրել և վնասել է դիզելային վառելիքի խողովակաշարը:

Այս մասին «Ուկրաինսկայա պրավդա»-ին (УП) հայտնել են Ուկրաինայի իրավապահ մարմինները։

Հրդեհը արագորեն տեղայնացվել է։ Հարվածի հետևանքով չորս աշխատակից ծանր վիրավորվել է և ստացել են շտապ բժշկական օգնություն։ Ներկայումս պարզվում է վնասի չափը։ Շարունակվում են շտապ վերականգնողական աշխատանքները։

«Հետաքննության պաշտոնական արդյունքները դեռևս հրապարակված չեն, բայց հինգ կառավարվող անօդաչու թռչող սարքերի խոցման վայրերը հստակ ցույց են տալիս, որ հարձակման հիմնական թիրախը նավթամբարն էր», - նշում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

Սա վերջին ժամանակներում արդեն երկրորդ թիրախային հարձակումն է Ուկրաինայում Ադրբեջանի հետ կապված կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների վրա։

Մասնավորապես, վերջերս հարված է հասցվել Օռլովկայի գազաբաշխիչ կայանին, որը գտնվում է Ռումինիայի հետ սահմանի մոտ։ Այս կայանը Տրանսբալկանյան գազատարի կարևոր տարր է, որի միջոցով նախատեսվում է ադրբեջանական գազը մղել Ուկրաինա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   SOCAR  


Լրահոս