ԱԳՆ. Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի հետ սերտ գործընկերությանը
  ԱԳՆ.  Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի հետ սերտ գործընկերությանը
17:59     08 08 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը աջակցություն է հայտնել Վրաստանում հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցի էջին։

«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանում հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։

Ադրբեջանը շարունակում է մեծ նշանակություն տալ Վրաստանի հետ սերտ գործընկերությանը և բարիդրացիական հարաբերություններին», - ասվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս