Ալիևը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ
  Ալիևը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ
09:56     08 08 2025    
Օգոստոսի 7-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նախ նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի մասնակցությամբ համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել SOCAR-ի և ExxonMobil-ի միջև։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը և ExxonMobil-ի փոխնախագահ Ջոն Արդիլը։

Այնուհետև Իլհամ Ալիևը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ուիթկոֆ  


Լրահոս