Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է Մարդու իրավունքների հանձնակատարի (Օմբուդսմենի) հայտարարության մեջ։
«Երեկ Քելբաջարի շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են ադրբեջանական բանակի հինգ զինծառայողներ։ Ականները սպառնում են անմեղ մարդկանց կյանքին, խոչընդոտում են նախկին ներքին տեղահանված անձանց վերադարձին հայրենի հողեր և ազատագրված տարածքներում վերականգնողական ու շինարարական աշխատանքներին, ինչպես նաև լուրջ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, ինչը հանգեցնում է ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը։
Չնայած Ադրբեջանի կողմից միջազգային կազմակերպություններին ուղղված բազմիցս դիմումներին, Հայաստանը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ։
Կրկին կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա այս հարցում, կոշտ արձագանքել այս երկրի կողմից կատարված ռազմական և բնապահպանական հանցագործություններին և մարդասիրական իրավունքի խախտումներին», - ասվում է հայտարարության մեջ։