WSJ. Թրամփը մոտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը
  WSJ.  Թրամփը մոտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը
10:32     05 08 2025    
ԱՄՆ նախագահ Թրամփը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շեմին է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին The Wall Street Journal-ի համար գրված հոդվածում նշել է Հանրապետական կուսակցության անդամ, ամերիկացի սենատոր Սթիվ Դեյնսը։

«Սա կլինի նշանավոր ձեռքբերում՝ ևս մեկ քայլ դեպի կայունություն, որը կնպաստի տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը, ինչպես նաև տնտեսական օգուտներին, որոնք դուրս են գալիս մասնակից երկրների շրջանակներից», - գրել է նա:

Սենատորի խոսքով, խաղաղության հաստատման բազմաթիվ փորձեր եղել են անարդյունավետ կամ ոչ հեռատես։ ԱՄՆ նախորդ վարչակազմերը առաջնահերթ ուշադրություն չեն դարձրել տարածաշրջանին և խաղաղ բանակցություններին:

Սենատորի խոսքով, Թրամփը նպաստում է տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս աճին ու կայունությանը:

Դեյնսը հավելել է, որ այս համաձայնագրի մոտալուտ ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից կնպաստի խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում։
Zinvor.info

Հեշթեգներ. Թրամփ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս