Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքում է Իսմայիլ Բեգայիի մեղադրանքները
 Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքում է Իսմայիլ Բեգայիի մեղադրանքները
09:41     05 08 2025    
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բեգայիի պնդումները՝ Ադրբեջանում իրանական ծագում ունեցող բանտարկյալների նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին, անհիմն են։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն։

Այխան Հաջիզադեն ընդգծել է, որ 1963 թվականի Վիեննայի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» կոնվենցիայի համաձայն՝ իրանական կողմին պաշտոնապես տրամադրվել է տեղեկատվություն մեր երկրում ձերբակալված և կալանավորված Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր քաղաքացիների մասին։

«Ադրբեջանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտված և կալանավորված Իրանի քաղաքացիների իրավունքները, օրինական շահերը և անձնական անվտանգությունը պաշտպանված են, նրանց համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ նյութական և կենսապայմանները։

Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան՝ դատապարտյալներն ու կալանավորվածները օգտվում են հեռախոսազանգի, ծանրոցներ ստանալու իրավունքից, և հանդիպում են ընտանիքի անդամների հետ։ Որոշ քրեակատարողական հիմնարկներում Իրանի քաղաքացի բանտարկյալներին հնարավորություն է տրվել տեսակապի միջոցով շփվել իրենց ընտանիքի անդամների հետ», - ասել է Ա. Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս