Յալչին Ռաֆիևը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
 Յալչին Ռաֆիևը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
11:52     01 08 2025    
Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը հանդիպել է Բաքվում Իրանի դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուի հետ։

Zinvor.info-յի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Ադրբեջանում Իրանի դիվանագիտական առաքելությունում։

Տեղեկատվության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցեր։

Կողմերը նաև խորհրդակցություններ են անցկացրել տարածաշրջանային և միջազգային ֆորումներում փոխգործակցության վերաբերյալ։

Նշվել է, որ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են միջազգային շատ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան