Մեղավորը մենք ենք, այլ ոչ թե Ադրբեջանը. Իրանի նախագահ
  Մեղավորը մենք ենք, այլ ոչ թե Ադրբեջանը. Իրանի նախագահ
09:02     01 08 2025    
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Զանջան քաղաք կատարած այցի ժամանակ անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն։

«Մենք պետք է միասին գործենք։ Մեզ շրջապատող բոլոր մուսուլմանների հետ միասին։ Եթե մենք մոտ լինենք, նրանք (մյուսները) չեն կարողանա գալ։ Ադրբեջանը, որտեղ ես եղա, [որոշ մարդիկ նախկինում] ասում էին, որ վատն է։ Ադրբեջանն ընդհանուր առմամբ մեր հարազատներն են, մեր մերձավորները։ Ինչո՞ւ մենք չենք կարող գնալ այնտեղ և համաձայնագիր կնքել, իսկ Իսրայելը կարող է։ Ես պետք է ինքս ինձ հարցնեմ. ո՞րն է իմ սխալը, ինչո՞ւ ես չկարողացա բարեկամական և առողջ հարաբերություններ հաստատել իմ եղբայրների և քույրերի հետ, բայց Իսրայելը կարողացավ։ Սա իմ մեղքն է, ոչ թե նրանցը։ Նրանք մեր եղբայրներն ու քույրերն են, մեր հարազատներն ու մերձավորները», - ասել է Փեզեշքիանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան