Ֆադիլա. Սիրիան տեխնիկապես պատրաստ է ադրբեջանական գազ ստանալուն
  Ֆադիլա.  Սիրիան տեխնիկապես պատրաստ է ադրբեջանական գազ ստանալուն
17:58     31 07 2025    
Սիրիական էլեկտրակայանները տեխնիկապես պատրաստ են ադրբեջանական գազ ստանալուն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Սիրիայի էլեկտրաէներգիայի արտադրության պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Մուհամմադ Ֆադիլան։

Նրա խոսքով՝ էլեկտրակայանները տեխնիկապես պատրաստ են ադրբեջանական գազ ընդունել՝ գազափոխադրման ցանցերի սպասարկման աշխատանքներն ավարտելուց և 20 կիլոմետր երկարությամբ Քիլիս-Հալեպ գազատարով թուրքական կողմին միանալուց հետո։

Ֆադիլան նշել է, որ այս նախագիծը նպատակ ունի ոչ միայն բարելավել՝ Սիրիայում էլեկտրաէներգիայի մատակարարման իրավիճակը, այլև կրում է կարևոր ռազմավարական, տնտեսական և մարդասիրական ասպեկտներ՝ երկրի վերականգնման և կայունության ամրապնդման ջանքերի համատեքստում։

Իր հերթին, էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Խալեդ Աբու Դեյը ակնկալում է, որ նախագծի իրականացումը հնարավորություն կստեղծի՝ Սիրիայի տարբեր նահանգներում էլեկտրաէներգիայի մատակարարման ժամերի քանակը ավելացնել մինչև օրական մոտավորապես 10 ժամ՝ սկսած հաջորդ շաբաթ օրվանից։
Zinvor.info

Հեշթեգներ. Սիրիա   Ադրբեջան