Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան խորհրդարանների խոսնակների VI համաշխարհային համաժողովի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ:
Նա նշել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս 2030 թվականի կայուն զարգացման օրակարգին և զգալի առաջընթաց է գրանցել դրա իրականացման գործում.
«ՄԱԿ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումին արդեն ներկայացվել են չորս Կամավոր ազգային զեկույցներ:
Ադրբեջանի ազատագրված Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի շրջանների վերականգնումը, ինչպես նաև «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացումը, որը նախատեսում է նախկին ներքին տեղահանված անձանց վերադարձը հայրենիք, կարևոր ներդրում են ունենում Կայուն զարգացման նպատակների հաջող իրականացման գործում: Շարունակվող վերականգնողական աշխատանքների հետ մեկտեղ, այսօր այդ տարածքներում արդեն ապրում, աշխատում և կրթություն է ստանում ավելի քան 50 հազար մարդ»: