Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վերոնա Մերֆիի հետ հանդիպման ժամանակ նշվել է խորհրդարանների միջազգային գործունեության և խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը։ Ընդգծվել է, որ Միջխորհրդարանական միության միջոցառումները մեծ նշանակություն ունեն ինչպես ժողովուրդների միջև կապերի ամրապնդման, այնպես էլ խորհրդարանների համատեղ աշխատանքի համար՝ ուղղված բոլոր երկրներին և ժողովուրդներին հուզող գլոբալ մարտահրավերների և խնդիրների լուծմանը։
Զրույցի ընթացքում նշվել է Ադրբեջանի և Իռլանդիայի խորհրդարանների միջև կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, քննարկվել է նաև միջխորհրդարանական բարեկամության խմբերի կարևորությունը համագործակցության զարգացման համար։
Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնվել երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակից։ Նշվել է Ադրբեջանի և Մոլդովայի փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում։