Հիքմեթ Հաջիև. Ականները շարունակում են վտանգ ներկայացնել
  Հիքմեթ Հաջիև. Ականները շարունակում են վտանգ ներկայացնել
09:12     31 07 2025    
Ականները շարունակում են վտանգ ներկայացնել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Х սոցիալական ցանցի իր էջում:

«Այս անգամ Քելբաջարի լեռներում շունը դարձավ հակահետևակային ականի զոհ, որը օկուպացիայի ժամանակ տեղադրվել էր Հայաստանի կողմից։ Բարեբախտաբար, Ադրբեջանի ռազմական բժիշկների արագ միջամտությունը փրկեց նրա կյանքը», - նշել է Հիքմեթ Հաջիևը։

Նա հավելել է, որ 2020 թվականից ի վեր ավելի քան 400 ադրբեջանցի քաղաքացիական անձիք և զինվորականներ դարձել են Հայաստանի կողմից տեղադրված ականների զոհ։ «Բացի այդ, տարիներ շարունակ հողի տակ մնացած ականները առաջացնում են հողի էրոզիա և ոչնչացնում տեղական բուսականությունը», - ընդգծել է նախագահի օգնականը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ական  


Լրահոս