Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Մարոկկոյի թագավորին և ժողովրդին այդ երկրի ազգային տոնի կապակցությամբ։
Նախագահը ընդգծել է, որ Ադրբեջանը և Մարոկկոն կապված են իսլամական համերաշխության և կրոնական ու հոգևոր արժեքների ընդհանուր կապերով, և գոհունակություն է հայտնել միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակից, որոնք զարգանում են փոխադարձ հարգանքի և վստահության ոգով։
Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Մարոկկոյի միջև ավանդական բարեկամական կապերը, երկկողմ և բազմակողմ հիմքերով փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն ամրապնդվել և հարստանալ նոր բովանդակությամբ։