Այխան Հաջիզադեն հանդիպել է Իրանի դեսպանի հետ
 Այխան Հաջիզադեն հանդիպել է Իրանի դեսպանի հետ
12:34     30 07 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հանդիպել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլիի հետ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև մեդիա ոլորտում համագործակցության զարգացման ուղղությունները։

Այխան Հաջիզադեն բարձր է գնահատել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի քարտուղարների միջև շփումների ընդլայնումը և նշել Բաքվի շահագրգռվածությունը Թեհրանի հետ բարեկամական կապերի ամրապնդման գործում:

Կողմերը նաև ուշադրություն են դարձրել ԶԼՄ-ների ներկայացուցիչների պատվիրակությունների փոխանակմանը և երկու երկրների պետական լրատվական գործակալությունների միջև համագործակցության ընդլայնմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Այխան-Հաջիզադե