Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Չինաստանի ռազմական կցորդ, գնդապետ Սուն Չժունը՝ ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 98-ամյակին և երկրի ճապոնական օկուպացիայից ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը։
Նրա խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև ռազմական կապերը հետևողականորեն ամրապնդվել են՝ դառնալով երկկողմ փոխգործակցության կարևոր հիմք։
«Մենք մի շարք գործնական և արդյունավետ միջոցառումներ ենք իրականացրել բարձր մակարդակի փոխանակումների, ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաև զինվորական կադրերի պատրաստման և կրթության ոլորտներում։ Այս համագործակցությունը ոչ միայն բարձրացրել է մեր զինվորականների պրոֆեսիոնալ մակարդակը, այլև խորացրել է Չինաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի միջև փոխըմբռնումն ու վստահությունը», - ընդգծել է գնդապետը։