ՅՈՒՆԻՍԵՖ-ը փուլ առ փուլ կադարեցնի իր գործունեությունը Ադրբեջանում. Ժամկետներ
|
|
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ադրբեջանական գրասենյակը (UNICEF Azerbaijan) կդադարեցնի իր գործունեությունը 2025 թվականի սեպտեմբերի 3-ից սկսած։
|
Այս մասին Report-ին ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Ադրբեջանում փուլ առ փուլ կդադարեցվի 2025 թվականի սեպտեմբերի 3-ից սկսած։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցել Ադրբեջանում գտնվող գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և գլխավոր գրասենյակի միջոցով», - նշել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Գվի-Յեոպ Սոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ հետագա գործընկերությունը կշարունակվի նախագծային համագործակցության մեխանիզմի միջոցով՝ ազգային առաջնահերթություններին համապատասխան։
Նաև ընդգծվել է, որ ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ ապագա համագործակցությունը կիրականացվի անմիջապես նրանց գլխավոր գրասենյակների միջոցով։
Այսօր ավելի վաղ Բայրամովն ընդունել է Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սաջա Ֆարուկ Աբդուլլահին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Հեշթեգներ.
ՅՈՒՆԻՍԵՖ
Ադրբեջան