Արազ Ազիմովը Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
 Արազ Ազիմովը Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
12:52     29 07 2025    
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հանդիպել է Բաքվում Իրանի դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուի հետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային գործընթացները։

Դեմիրչիլուն նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բարեկամության և եղբայրության հիման վրա։

Կողմերն ընդգծել են փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության շարունակականության կարևորությունը և երկկողմ կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս