Ադրբեջանի և Չեխիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են համագործակցության հարցեր
 Ադրբեջանի և Չեխիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են համագործակցության հարցեր
10:51     29 07 2025    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Յան Լիպավսկու միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Չեխիայի միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը։

Ընդգծվել է, որ Բաքվի և Պրահայի միջև առկա քաղաքական երկխոսության և խորհրդակցությունների մեխանիզմը, փոխադարձ այցելություններն ու շփումները նպաստում են ադրբեջանա-չեխական հարաբերությունների զարգացմանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։ Կողմերը գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական կապերի զարգացման ներկայիս մակարդակից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Չեխիա  


Լրահոս