Ալիևը շնորհավորական նամակ է հղել Պերուի նախագահին
 Ալիևը շնորհավորական նամակ է հղել Պերուի նախագահին
15:36     28 07 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Պերուի նախագահ Դինա Էրսիլիա Բոլուարտե Սեգարային։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է իր գործընկերոջը և Պերուի ժողովրդին այդ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Պերուի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել բարեկամության և համագործակցության ոգով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պերու  


Լրահոս