Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը
 Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը
12:02     26 07 2025    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են՝ ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դրա հետ մեկտեղ քննարկվել են տարածաշրջանային և միջազգային մակարդակներում դիտարկվող անվտանգության հարցեր։

Գոհունակությամբ նշվել է, որ ադրբեջանա-թուրքական եղբայրության վրա հիմնված դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ շարունակվում են բոլոր մակարդակներում և հարթակներում։
Ջեյհուն Բայրամովը իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և դրա տարբեր ասպեկտների, ներկայիս իրավիճակի և խաղաղության համաձայնագրի հեռանկարների, ինչպես նաև առկա խոչընդոտների և դրանց լուծման ջանքերի մասին։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ֆիդան  


Լրահոս