Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, հայտարարության մեջ նշվում է, որ բանաձևի նախագիծը ներկայացվել է հայամետ շրջանակներ կողմից.
«Փաստաթղթում, որը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին միջամտելու ևս մեկ փորձ է, կրկին խեղաթյուրվում են փաստերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ և կեղծ մեղադրանքներ է առաջադրվում մեր երկրի դեմ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացումը, հատկապես Աբու Դաբիում կայացած հանդիպումից հետո, ոչ մի կերպ չի համապատասխանում որոշակի ուժերի շահերին: Նրանք ընտրել են իրավիճակը սրելու և կարգավորման գործընթացը խափանելու ուղի:
Հատկապես պետք է ընդգծել մեկ այլ կարևոր կետ. Ադրբեջանի դեմ ուղղված գործողություններում հստակ երևում է միասնական փոխկապակցված ցանց, որի առանձին տարրերը տարբեր սադրանքներով հանդես են գալիս Շվեյցարիայի, Ֆրանսիայի խորհրդարաններում, ԱՄՆ Կոնգրեսում: Սակայն նրանք պետք է հասկանան, որ նման սադրանքները չեն կարողանա ազդել նախագահ Իլհամ Ալիևի կողմից վարվող անկախ քաղաքականության վրա, և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին որևէ արտաքին միջամտություն թույլատրելի չի լինի որևէ պայմաններում»: