Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Պուտինին
  Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Պուտինին
10:38     25 07 2025    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ամուրի մարզում Ան-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պետության ղեկավարի պաշտոնական կայքին։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Խորապես վշտացած եմ Ամուրի մարզում Ան-24 ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ զոհերի մասին լուրից։

Այս ողբերգության կապակցությամբ, անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից, խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին», - ասվում է ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Պուտին  


Լրահոս