Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Սոմալիի արտաքին գործերի նախարար Աբդիսալամ Աբդի Ալիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Սոմալին տարիներ շարունակ եղել է Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ կոնտակտային խմբի անդամ և միշտ սկզբունքային դիրքորոշում է զբաղեցրել այս հարցում։ Ադրբեջանը նույնպես Սոմալիի հարցով կոնտակտային խմբի անդամ էր և միշտ աջակցել է նրա տարածքային ամբողջականությանը», - ասել է նա։
Բայրամովի խոսքով, Բաքուն գոհ է՝ բարեկամ Սոմալիի հետ հարաբերությունների ինտենսիվ զարգացումից։
«Սոմալիի արտաքին գործերի նախարարության ղեկավարի անցյալ տարի այցը Ադրբեջան, 2025 թվականի սկզբին ադրբեջանական պատվիրակության այցը Սոմալի, այս երկրի նախագահի այցը Ադրբեջան և այդ այցերի ընթացքում մի շարք ոլորտներ ընդգրկող համաձայնագրերի ստորագրումը, դրանց իրականացման սկիզբը մեծ ներդրում ունեցան հարաբերությունների զարգացման գործում», - ընդգծել է Բայրամովը։