Ի.Ալիևը շնորհավորել է Միրզիյոևին ծննդյան օրվա կապակցությամբ
  Ի.Ալիևը շնորհավորել է Միրզիյոևին ծննդյան օրվա կապակցությամբ
14:08     24 07 2025    
Հուլիսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱՀ ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Իլհամ Ալիևը շնորհավորել է Շավքաթ Միրզիյոևին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթել նրան առողջություն և նորանոր հաջողություններ գործունեության մեջ։

Ուզբեկստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքի համար։ Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները անդրադարձել են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում փոխադարձ բարձր մակարդակի այցելությունների դերին, նշել են հուլիսի սկզբին Շավքաթ Միրզիյոևի մեր երկիր կատարած պետական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը և արդյունավետ բանակցությունները, ինչպես նաև Ուզբեկստանի նախագահի մասնակցությունը Խանքենդիում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևը վստահություն են հայտնել՝ Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև եղբայրական և բարեկամական կապերի, բոլոր ոլորտներում դաշնակցային հարաբերությունների հետագա հաջող զարգացման վերաբերյալ, քննարկել են երկկողմ օրակարգի համատեքստում համագործակցության հեռանկարները:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս