Իտալիան ուսումնասիրում է Ադրբեջանի ռազմական փորձը
  Իտալիան ուսումնասիրում է Ադրբեջանի ռազմական փորձը
09:24     24 07 2025    
Հուլիսի 23-ին ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է՝ այցով մեր երկրում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Լուչանո Պորտոլանոյի գլխավորած պատվիրակության հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Արարողությունից հետո կայացած հանդիպմանը գեներալ-գնդապետ Ք. Վելիևը գոհունակություն է հայտնել՝ իր իտալացի գործընկերոջը մեր երկրում տեսնելու կապակցությամբ։ Ընդգծելով ռազմական ոլորտում ադրբեջանա-իտալական հարաբերությունների հատուկ նշանակությունը՝ գլխավոր շտաբի պետը նշել է նման այցելությունների կարևորությունը փորձի փոխանակման համար։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ գեներալ Լ. Պորտոլանոն գոհունակություն է հայտնել՝ մեր երկրների միջև համագործակցության ներկա վիճակից և ընդգծել, որ դա կնպաստի երկու երկրների բանակների զարգացմանը։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են՝ Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման, զարգացման հեռանկարների և մի շարք այլ հարցեր։ Կողմերը վստահություն են հայտնել ապագայում համագործակցության հաջող շարունակման վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իտալիա   Ադրբեջան  


Լրահոս