Բոչորիշվիլին՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին
 Բոչորիշվիլին՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին
14:41     23 07 2025    
Վրաստանը տեսնում է՝ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության և սերտ բարեկամության շոշափելի արդյունքները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին գրել է X սոցիալական ցանցում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի Թբիլիսի կատարած այցի արդյունքների վերաբերյալ։

«Ինձ համար մեծ պատիվ էր Վրաստանում հյուրընկալել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարին։ Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու սերտ բարեկամությունն արդեն տալիս են շոշափելի արդյունքներ։ Մեր ամուր հանձնառությունը կամրապնդի՝ տարածաշրջանային կայունությունը, բարգավաճումը և փոխկապակցվածությունը», - գրել է Մակա Բոչորիշվիլին։
Zinvor.info

Հեշթեգներ. Բոչորիշվիլի   Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս