Ի.Ալիևը՝ ադրբեջանա-եգիպտական կապերի խորացման ներուժի մասին
 Ի.Ալիևը՝ ադրբեջանա-եգիպտական կապերի խորացման ներուժի մասին
13:05     23 07 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում:

Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է իր գործընկերոջը և Եգիպտոսի ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Իլհամ Ալիևը նշել է մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման լավ դինամիկան, ընդգծել է, որ փոխադարձ բարձր մակարդակի այցելությունները և կանոնավոր շփումները կարևոր դեր են խաղում՝ երկկողմ համագործակցությունը նոր բովանդակությամբ հարստացնելու գործում։

Նախագահի խոսքով՝ այսօր կա հսկայական ներուժ ադրբեջանա-եգիպտական հարաբերությունները տարբեր ոլորտներում խորացնելու համար։ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Կահիրեն կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել՝ ավանդական բարեկամական կապերի և արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Եգիպտոս  


Լրահոս