Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այսօր մեղադրյալ Մարտին Ռայանը ցուցմունք է տվել՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ անցկացված դատավարության ժամանակ։
Նա հայտարարել է, որ որոշ տերմիններ հստակ չեն արտահայտվել իր ցուցմունքի թարգմանության ժամանակ. «Ես կցանկանայի պարզաբանել որոշ պահեր: «Գաղտնի համագործակցություն», «գաղտնի հանդիպումներ» արտահայտությունները ֆրանսերեն թարգմանելիս հասկացվել են որպես «գաղտնի հանդիպումներ», սակայն ես նրանց հետ որևէ գաղտնի հանդիպում չեմ անցկացրել: Ես զրույցներ եմ ունեցել կասկածյալ գործակալների հետ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, բաց վայրերում: Բոլորը գիտեին այս մասին, այդ թվում՝ Ազադ Մամեդլին»:
Ապա ընթերցվել է Մ.Ռայանի ցուցմունքը։
Դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 8-ին։
Հիշեցնենք, որ մեղադրյալները ձերբակալվել են 2023 թվականի դեկտեմբերի 4-ին։
«Մերկորամա» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Մարտին Ռայանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն): Մեղադրանքի նյութերի համաձայն՝ Մ. Ռայանը որպես գործակալ- լրտես օգտագործվել է Ֆրանսիայի Արտաքին անվտանգության գլխավոր վարչության (DGSE) աշխատակիցների կողմից, որոնք հետագայում արտաքսվել են Ադրբեջանից որպես «անցանկալի անձինք»։
Այս քրեական գործով ներգրավված է նաև Ադրբեջանի քաղաքացի Ազադ Մամեդլին, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն):