Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ՝ դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով բաց դատական նիստում մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ իր խոսած լեզվով՝ ռուսերենով, ինչպես նաև պաշտպանության համար փաստաբան, որին նա ընտրել է։
Ռուբեն Վարդանյանը դիմելով դատարանին՝ բողոք է հայտնել՝ նախաքննական վարույթներին մասնակցած թարգմանիչների ոչ պրոֆեսիոնալիզմի հետ կապված։ Մեղադրյալի պաշտպան Աբրահամ Բերմանը աջակցել է իր պաշտպանյալի բողոքին և հայտնել է թարգմանիչների անունները։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը նշել է, որ Ռուբեն Վարդանյանը չի նշել թարգմանիչների ոչ պրոֆեսիոնալիզմը կամ իր բողոքի հիմնավորվածությունը հաստատող կոնկրետ դեպքեր, ինչպես նաև չի ներկայացրել թարգմանիչների քրեական հետապնդման շահագրգռվածությունը հաստատող ապացույցներ։
Այս կապակցությամբ Վյուսալ Ալիևը խնդրել է բողոքը թողնել առանց քննարկման։ Դատական նիստին մասնակցող տուժողները նշել են, որ համաձայն են մեղադրանքի կողմի դիրքորոշման հետ։