Քյամրան Ալիև. Մենք հավաքել ենք AZAL-ի ինքնաթիռի խոցման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ ապացույցները
  Քյամրան Ալիև. Մենք հավաքել ենք AZAL-ի ինքնաթիռի խոցման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ ապացույցները
17:09     22 07 2025    
Ռուսական կողմը տեղեկատվություն չի տրամադրում Ադրբեջանին՝ Ակտաուում AZAL-ի ինքնաթիռի խոցման և վթարի հետաքննության կոնկրետ արդյունքների մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-յի թուրքական բյուրոն, այս մասին հայտարարել է՝ այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Նա նշել է, որ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ AZAL-ի ինքնաթիռի կործանումից ի վեր, Ադրբեջանը պարբերաբար կապ է պահպանում Ռուսաստանի քննչական կոմիտեի հետ և համապատասխան գրավոր հարցումներ է ուղարկում։

«Նրանք դեռևս մեզ չեն տրամադրում հետաքննության կոնկրետ արդյունքներ՝ հղում անելով փորձաքննությունների անցկացմանը, քննության շարունակությանը և քննչական գործողությունների կատարմանը։ Սակայն, մենք ինքներս բավարար ապացույցներ ունենք հետաքննության սկզբնական փուլից։ Մենք բավականին լավ տեղեկացված ենք միջադեպի հանգամանքների մասին և հավաքել ենք բոլոր անհրաժեշտ ապացույցները։ Մենք մեր գործողությունները համակարգում ենք ղազախական կողմի հետ։

Ակտաու քաղաքի մոտակայքում ինքնաթիռի վթարի ենթարկվելուց անմիջապես հետո, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Միաժամանակ, ղազախական կողմը, ապա նաև Ռուսաստանի քննչական կոմիտեն, նույնպես քրեական վարույթ են իրականացրել։

Այսպիսով, ներկայումս քրեական գործերը քննվում են երեք երկրներում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նույն փաստի հիման վրա քրեական գործեր հարուցվել երեք տարբեր երկրներում։ Որովհետև այս իրադարձությունը, այս կամ այն կերպ, շոշափում է բոլոր երեք երկրների շահերը։ Հայտնի է, որ այս միջադեպի ժամանակ բոլոր երեք երկրների քաղաքացիների շրջանում կային ինչպես զոհվածներ, այնպես էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացածներ։ Այս պատճառով մենք համագործակցում ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ղազախստանի Քննչական կոմիտեի հետ», - հայտարարել է գլխավոր դատախազը։
Zinvor.info

Հեշթեգներ. Քյամրան-Ալիև   AZAL  


Լրահոս