Գլխավոր դատախազ. Ադրբեջանը ՌԴ ՔԿ-ին է փոխանցել՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների խոշտանգումների և սպանությունների վերաբերյալ փաստեր
  Գլխավոր դատախազ. Ադրբեջանը ՌԴ ՔԿ-ին է փոխանցել՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների խոշտանգումների և սպանությունների վերաբերյալ փաստեր
16:27     22 07 2025    
Ադրբեջանը Ռուսաստանի Քննչական կոմիտեին է փոխանցել՝ Եկատերինբուրգում երկու ադրբեջանցու խոշտանգումների և սպանության վերաբերյալ ապացույցներ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է՝ այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Գլխավոր դատախազը ընդգծել է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն առանձին հետաքննություն է անցկացնում՝ Եկատերինբուրգում Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ կատարված խոշտանգումների փաստերի վերաբերյալ։

«Մենք քրեական գործ ենք հարուցել ադրբեջանցիների նկատմամբ բռնության փաստի առթիվ։ Ինչպես գիտեք, մենք կանոնավոր կապ ենք պահպանում ռուսական կողմի հետ՝ ինչպես՛ Քննչական կոմիտեի, այնպես էլ՛ Գլխավոր դատախազության հետ։ Ռուսական կողմը հայտարարում է, որ տուժածները հանդիսանում են նրանց երկրի քաղաքացիներ, սակայն մենք կցանկանայինք հիշեցնել, որ Ադրբեջանը չի ճանաչում երկքաղաքացիությունը։ Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս կապակցությամբ մենք անցկացրել ենք անհրաժեշտ փորձաքննություններ, որոնք, ցավոք, հաստատեցին մահվան փաստը՝ խոշտանգումների, ծեծի և ծանր մարմնական վնասվածքների հետևանքով», - հայտարարել է Քյամրան Ալիևը։

Գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է այս գործերով քննչական գործողությունները և հավաքված բոլոր ապացույցները փոխանցել է Ռուսաստանի Քննչական կոմիտեին։ «Ռուսական կողմը հայտնել է ինձ, որ Քննչական կոմիտեն առանձին հետաքննություն է անցկացնում բռնության փաստերի վերաբերյալ։ Մենք հույս ունենք, որ այս հարցով հարուցված քրեական գործը արդյունքներ կտա», - հավելել է գլխավոր դատախազը։
Zinvor.info

Հեշթեգներ. Գլխավոր-դատախազ  


Լրահոս