Բոչորիշվիլին՝ Վրաստանում և Ադրբեջանում քաղաքական կայունության մասին
 Բոչորիշվիլին՝ Վրաստանում և Ադրբեջանում քաղաքական կայունության մասին
14:50     22 07 2025    
Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում՝ Վրաստանում և Ադրբեջանում քաղաքական կայունությունը ծառայում է ընդհանուր շահերի պաշտպանությանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Թբիլիսիում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ երկրի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։

Բոչորիշվիլին նշել է, որ Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմամբ և հետևողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ։

«Մենք միշտ նշել ենք և կցանկանայինք ևս մեկ անգամ ընդգծել, որ Վրաստանը շահագրգռված է մեր տարածաշրջանում կայունության ապահովմամբ և անընդհատ ջանքեր է գործադրում այս ուղղությամբ։ Մենք հնարավորություն ունեցանք հյուրընկալելու եռակողմ հանդիպում, և սա մեծ ուրախություն է մեզ համար», - ընդգծել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

Նախարարը նշել է, որ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր, և նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են ունենում՝ Ադրբեջանի, Վրաստանի և այլ գործընկեր երկրների միջև համագործակցության խորացման գործում։
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս