Ալիևը հաջողություններ է մաղթել Թրամփին՝ առաջադրված նպատակների իրագործման մեջ
  Ալիևը հաջողություններ է մաղթել Թրամփին՝ առաջադրված նպատակների իրագործման մեջ
14:32     22 07 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Շուշայի գլոբալ մեդիա ֆորումում ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության և խաղաղության օրակարգին Թրամփի հանձնառության վերաբերյալ սոցիալական ցանցերում տեսանյութ տարածելու համար, որը ներկայացնում էր նրա խոսքերը, ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Ադրբեջանի պետության ղեկավարը այս մասին գրել է X սոցիալական ցանցում։

Ադրբեջանի պետության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է իր աջակցությունը Թրամփի տեսլականին և ջանքերին՝ ուղղված ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Ալիևը նաև նշել է արժեքների ընդհանրությունը, ինչպիսին է ընտանեկան ավանդույթներին նվիրվածությունը, և հույս է հայտնել, որ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները Թրամփի նախագահության օրոք կհասնեն նոր մակարդակի։

Ադրբեջանի ղեկավարը Սպիտակ տան ղեկավարին մաղթել է հետագա հաջողություններ՝ առաջադրված նպատակներին հասնելու գործում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Թրամփ  


Լրահոս