Վրաստանը Թբիլիսիում անվճար հողամաս է փոխանցել Ադրբեջանին
 Վրաստանը Թբիլիսիում անվճար հողամաս է փոխանցել Ադրբեջանին
13:14     22 07 2025    
Վրաստանը Թբիլիսիում գտնվող 69 քմ մակերեսով հողամասը անվճար օգտագործման է փոխանցել Ադրբեջանին։ վարձակալության ժամկետը կկազմի 49 տարի։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վրացական լրատվամիջոցներին հղումով, Վախթանգ Գորգասալիի փողոցի վրա գտնվող հողատարածքը կառավարության կարգադրությամբ փոխանցվել է դեսպանատանը օգտագործման համար։

Տեղեկատվության համաձայն, համապատասխան փաստաթուղթը հուլիսի 18-ին ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հիմք է հանդիսացել՝ «Պետական սեփականության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետը։

Տնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող Պետական գույքի ազգային գործակալությանը հանձնարարվել է՝ իրականացնել օգտագործման իրավունքի փոխանցման համար օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս