Zinvor.info-յի փոխանցմամբ՝ TRT World-ի հաղորդավարուհի Մարիամ Զաիդիի կողմից վարվող ֆորումի վերջին պանելը նվիրված էր՝ «Ինչպես է սոցիալական ցանցերի էվոլյուցիան ազդում հանրային վստահության վրա. մեդիա գրագիտության ներդրում» թեմային։
Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի տարածաշրջանների TikTok-ի հանրային քաղաքականության և պետական հարցերի բաժնի տնօրեն Սերգեյ Սոկոլովը նշել է, որ այս ցանցը հիմնարար կերպով տարբերվում է ավանդական սոցիալական ցանցերից։ «Ավանդական մեդիայում և սոցիալական հարթակներում բովանդակությունն ավելի խմբագրական կողմնորոշված է, այսինքն՝ օգտատիրոջը ցուցադրվում է այն, ինչ նա պետք է տեսնի։ TikTok-ը, ընդհակառակը, ձևավորվում է այն բովանդակության հիման վրա, որը օգտատերերը ցանկանում են տեսնել», - հավելել է նա։ Նա նշել է, որ TikTok-ի ալգորիթմը տարբեր կերպ է աշխատում։ Այստեղ կարևոր չէ, թե քանի բաժանորդ ունի օգտատերը, նույնիսկ զրոյական բաժանորդներով կարելի է միլիոնավոր դիտումներ հավաքել։